Բաց դաս Վ․ Բրյուսովի անվան համալսարանի իսպաներնի դասախոս Լուսինե Ղազարյանի հետ

հինգշաբթի՝ մարտի 14-ին տեղի ունեցավ հանդիպում Լուսինե Ղազարյանի հետ։ Այս հանդիպման ընթացքում՝ չնայած նրան, որ մենք իսպաներենում սկսնակ ենք համարվում, բոլորս փորձում էինք իսպաներեն խոսել։

Հանդիպումը սկսվեց ծանոթությամբ։ Լուսինե Ղազարյանը պատմեց իր մասնագիտությունների մասին, իսպաներեն սովորելու իր անցած ճանապարհի, սինխրոն թարգմանության եւ Իսպանիայում ապրելու փորձի մասին, բայց ամենահետաքրքիրը՝ խոսեց Վ․ Բրյուսովի անվան համալսարանում իսպաներնի իր դասախոսությունների մասին։ Բոլորս հիացած, տպավորված էինք եւ մեծ ուշադրությանբ լսում էինք ցանկացած մանրուքը։

Իսկ հետո, որպեսզի ավելի հետաքրքիր անցներ մեր հանդիպումը, Լուսինե Ղազարյանը խրախուսեց մեզ բոլորիս ներկայանալ իսպաներեն լեզվով, խոստովանելով, որ նա նույնպես ուսանողական տարիներին անցել է լեզվի բարդութները հաղթահարելու ճանապարհը։ Չեմ կարող չնշել, որ Սենյորիտա Լուսինեն նաեւ խորհուրդ տվեց չամաչել եւ չկոմպլեքսավորվել խոսելու ընթացքում սխալներ անելուց, քանի որ դա միակ տարբերակն է սովորել՝ իսպաներեն կամ ցանկացած այլ լեզու։ Իհարկե շատերս խուսափում էինք իսպաներեն խոսելուց, բայց հետո շատերս ոգեշնչվեցինք եւ փորձեցինք իսպաներեն լեզվով ներկայանալ եւ պատմել թե ինչն է մեզ դրդել իսպանեն սովորել։

Քանի որ Լուսինե Ղազարյանը երկար տարիներ աշխատել է որպես զբոսավար, ներկայումս Կատենա տուրիստական գործակալության տնօրենն է, իհարկե խոսք գնաց նաեւ զբոսաշրջության, իրականացվող կրթական փոխանակումների մասին։ Դա ինձ շատ հետաքրքրեց, քանզի զբոսաշրջությունը ուղիղ կապ ունի իմ ապագա մասնագիտության հետ։

—————————

Այսպիսով՝ այս հանդիպումից ես ձեռք բերեցի՝ նոր ծանոթություն, նոր գիտելիքներ, իսպաներեն խոսելու հնարավորություն եւ ամենակարեւորը հետաքրքրություն Վ․ Բրյուսովի անվան համալսարանի նկատմամբ։ Հուսով եմ սա վերջին հանդիպումը չէր Լուսինե Ղազարյանի եւ նրա նման այլ մասնագետների հետ, քանի որ վստահ եմ, մյուս հանդիպումները ավելի հետաքրքիր են անցնելու եւ նոր տպավորություններ են պարգևելու սովորողներին։

Շնորհակալ եմ Կրթահամալիրին եւ ընկեր Ռուզաննային, այսպիսի հնարավորություններ՝ օտար լեզու սովորողներին տալու համար։


Este encuentro con Lusine Ghazaryán me dio una nueva amistad, nuevos conocimientos, la oportunidad de hablar español y, lo más importante, interés en mi futuro campo y en relación con la Universidad V. Brusov. Espero que este no sea el último encuentro con Lusine Ghazaryán y otros profesionales como ella, porque estoy seguro de que los otros encuentros serán más interesantes y darán nuevas impresiones a los estudiantes.

Agradezco a nuestro Complejo Educativo y a la Sra. Ruzanna por la oportunidad que le han brindado a los estudiantes de aprender un idioma extranjero.

Leave a comment